ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՈՒԿԱ Է

PanARMENIAN.Net - Այսօր Արեւելյան Ադրբեջան գավառի մաքսային մարմինների հսկիչ Ռեզա Կավայանին հայտարարել է, որ այդ գավառին բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետություն արտահանվող իրանական էքսպորտի 75 %-ը: Օրինակ` անցյալ տարի Իրանից Հայաստան ամբողջ արտահանումը կազմել է 155947705 դոլար: Ընդսմին Արեւելյան Ադրբեջանի գավառից արտահանումը Հայաստան կազմել է 117595547 դոլար, իսկ Հայաստանից ներմուծումը` 23323653 դոլար: Արեւելյան Ադրբեջանի գավառից Հայաստան արտահանման անվանացուցակում հիմնական տեղը գրավում են մրգերը, կերակրի յուղեր, հագուստը, ապակյա ամանեղենը եւ պլաստմասե ապրանքները, իսկ ներմուծման անվանացուցակում` նախկինում օգտագործված մեքենասարքավորումները, մետաղի ջարդոնը, թուջը, ալյումինը: Կավայանին նշել է, որ Հայաստանը Արեւելյան Ադրբեջանի արտադրանքի համար հարմար արտահանման շուկա է: Ընդսմին ոչ բավարար ուշադրություն է հատկացվում ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանմանը, չնայած դա կարող է կարեւոր եւ շահավետ դառնալ Հայաստան իրանական արտադրանքի արտահանման համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---