Աթենքի կենտրոնում անկարգություններ են սկսվել

Աթենքի կենտրոնում անկարգություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Ոստիկանի կրակոցից մահացած 15-ամյա դեռահասի մահվան 4-րդ տարելիցի օրը Աթենքի կենտրոնում անկարգություններ են սկսվել: Ուսանողները քարեր ու պայթուցիկ խառնուրդով շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ:

Փողոց են դուրս եկել մոտ 2 հազար երիտասարդներ, որոնք վանկարկում են՝ «երեխաների մարդասպաններ»: Նրանց դիմակայում է 5 հազար ոստիկան:

Անկարգություններ են սկսվել նաև Սալոնիկ քաղաքում: 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսը սպանվեց ոստիկանների կողմից 2008 թվականին: Այն ժամանակ այդ միջադեպը Հունաստանի համար աննախադեպ բողոքի ակցիայի պատճառ դարձավ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---