Skype ծառայությունում տեսահաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն է հայտնվել![]() 6 դեկտեմբերի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Skype ծառայությունում տեսահաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն է հայտնվել: Skype Premium ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան ձայնագրել և ուղարկել անսահմանափակ քանակությամբ տեսահաղորդագրություններ: Բացի այդ, դրանք «պահպանման ժամկետ» չեն ունենա և ստացողը դրանց կարող է ծանոթանալ ցանկացած պահի: Տեսահաղորդագրությունները հասանելի կլինեն նաև նրանց համար, ովքեր բաժանորդագրված չեն Skype-ի վճարովի ծառայություններից օգտվելու համար, սակայն դրանց քանակը սահմանափակ կլինի, իսկ ժամկետը կլրանա ուղարկելուց 90 օր անց: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |