ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի ԱՊՀ-ի միասնական առաջնություն անցկացնելու գաղափարը հետաքրքիր է համարում![]() 6 դեկտեմբերի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն կարծում է, որ ֆուտբոլի ԱՊՀ միասնական առաջնություն անցկացնելու գաղափարը հետաքրքիր է, սակայն տվյալ պահին նման լիգայի ստեղծման առաջարկներ չեն ստացվել` «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտնել է ՈւԵՖԱ աղբյուրը: Նրա խոսքով, նման առաջնության ստեղծումը կարող է հանդիսատեսներ հավաքել տրիբունաներում և նպաստել ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության տարածմանը: Ավելի վաղ արդեն եղել է նման մրցաշարերի անցկացման փորձ: Օրինակ, Լատվիայի, Լիվտայի և Էստոնիայի ակումբները մասնակցել են Բալթյան լիգայի խաղարկությանը, իսկ Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ակումբները` Թագավորական լիգայի: Սակայն երկուսն էլ փակվել են` դրանց նկատմամբ փոքր հետաքրքրության պատճառով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |