Ֆուտբոլի ակադեմիայում ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը

Ֆուտբոլի ակադեմիայում  ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-7-ը Ֆուտբոլի ակադեմիայում ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը: ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները, ՀՖՖ մարզչական հրահանգիչները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Դասընթացի առաջին երկու օրերը նվիրված էին դարպասապահներին: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացնում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելը, ով հրավիրվել էր ՀՖՖ կողմից: Հենց այս պատճառով դարպասապահության դասընթացներին մասնակցում էին նաև Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների և հավաքականների դարպասապահների մարզիչները:

Դասընթացների երկրորդ հատվածի դասախոսություններն առավելապես վերաբերում են ֆուտբոլային մենեջմենթի և ակումբային աշխատանքների կազմակերպման տեսակետից կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են գրասենյակի կազմակերպումը, հաղորդակցությունը, բարոյականութան և էթիկայի, ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, հռետորական արվեստը և մտավոր ունակությունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---