Հայ նկարիչները կվաճառեն իրենց կտավները հանուն կենդանաբանական այգու 6 դեկտեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայ նկարիչներն աճուրդի կհանեն իրենց նկարները հանուն Երևանի կենդանաբանական այգու: Ինչպես նշվում է կենդանաբանական այգու տարածած մամլո հաղորդագրության մեջ, իրենց աշխատանքներն այդ նպատակով նվիրաբերեն նկարիչներ Արա Ասլանյանը, Սարո Գալենցը, Ռոբերտ Էլիբեկյանը, Գագիկ Ղազանչյանը, Մարի Ադամյանը, Արշակ Սարգսյանը, Մարինա Դիլանյանը, Նուռը (Արման Դավթյան), Սարգիս Անտոնյանը և Գաբոն (Գաբրիել Մանուկյան): Նկարները նվիրաբերվել են կենդանաբանական այգուն աջակցելու և առկա խնդիրները մասամբ լուծելու նպատակով: Նկարներն աճուրդի կհանվեն դեկտեմբերի 14-ին Մարիոթ հյուրանոցում: Բարեգործական երեկոն կազմակերպել են Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնարդամը (FPWC): Նկարիչներն իրենց արվեստի գործերը ստեղծել են հենց այդ նպատակով` օգնելու Երևանի կենդանաբանական այգուն` չակնկալելով որևէ հոնորար: Նվիրաբերված նկարներն ընդգրկված են նաև Երևանի կենդանաբանական այգու 2013թ. Օրացույցում: Աճուրդ-վաճառքի տոմսի արժեքն է 20 000 դրամ` ներառյալ ընթրիքը, խմիչքը և ընդունելությունը: Երևանի կենդանաբանական այգու հրատապ խնդիրները շատ են, դրանցից մեկը անասնաբուժական ծառայությունների բարելավումն է, կենդանիների համար մեկուսարանի ստեղծումը, որտեղ հիվանդ կենդանիները կարող են առանձնացվել և բուժվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |