ԼՂՀ վարչապետի առաջարկը սիրիահայերին բնական արձագանք էր![]() 6 դեկտեմբերի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Ամերիկայի ձայնի» հարցին պատասխանելով` ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ-ում բնակություն հաստատելու սիրիահայերին ուղղված վարչապետի առաջարկին: «Սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից դա բնական արձագանք էր ԼՂՀ իշխանությունների կողմից, քանի որ երբ սկսվում էր ԼՂ ժողովրդի պայքարը ազատության, անկախության համար, հիշում եք, աշխարհի բոլոր հայերը մեկնեցին իրենց օգնության ձեռքը: Դա շատ կարևոր էր թեկուզ այն առումով, որ ղարաբաղցիները զգում էին, որ իրենք միայնակ չեն: ԼՂՀ-ից նաև մարդասիրական օգնություն է գնացել, իհարկե, շատ համեստ, մեր հանրապետության միջոցներին համապատասխան, բայց գնացել է: ԼՂՀ դռները բաց են բոլոր հայերի համար, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են աջակցել և այդպես էլ անում են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |