Արտիստներին կոչումներ շնորհելու հայկական ֆենոմենը![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահն ամեն տարի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհում թատրոնի, երաժշտության, կինոյի ոլորտի ներկայացուցիչներին բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար: Ովքե՞ ր են մեր վաստակավոր արտիստները, քանիսի՞ն ենք ճանաչում և ամենակարևորը` համարում վաստակավոր ու ովքե՞ր չունեն ոչ մի կոչում: Մի քանի անուն՝ առանց մեկնաբանության: ՀՀ վաստակավոր արտիստներ Կամո Սեյրանյան – դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Ռադիկ Գաբրիելյան –էստրադային երգիչ Արման Հովհաննիսյան – ռաբիս երգիչ Թաթա Սիմոնյան – ռաբիս երգիչ Հայկո – էստրադային երգիչ Ալլա Լևոնյան – էստրադային երգչուհի Արման Ղազարյան – Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան: Դերասան Աշոտ Ղազարյանի որդին: Ալլա Վարդանյան – Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, հայ ունկնդրին հայտնի է հեռուստասերիալներից: Անձիք, ովքեր չունեն ոչ մի կոչում Արաքս Մանսուրյան – երգչուհի Արթուր Մեսչյան – երգիչ Ռուբեն Հախվերդյան – երգիչ Վահան Արծրունի – երգիչ Արմինե Գրիգորյան – դաշնակահարուհի, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Roma-2003» դաշնակահարների մրցույթի դափնեկիր, ուր նաև ստացել է Հռոմի Դեպուտատների պալատի հատուկ մրցանակ և շքանշան: Ալլա Թումանյան – դերասանուհի, նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Մխիթար Սպարապետ», «Պետք է սիրել», «Քաոս», «Հույսի աստղեր», «Խնձորի այգի», «Օտար խաղեր», «Դեղատան խաչմերուկում» և այլն: 25 տարի խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նշենք, որ մեր ներկայացրած ցանկն ամբողջական չէ: Երկու բաժիններում էլ կարելի է ավելացնել անուններ: Նրանց մեջ, անխոս, կան մշակույթի իսկական երախտավորներ և հակառակը: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ: Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |