Ստրասբուրգում բարձր են գնահատում ՀՀ հակակոռուպցիոն և ընտրական օրենսդրության բարեփոխումները 6 դեկտեմբերի 2012 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի հերթական 58-րդ լիագումար նիստում ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության գնահատման 3-րդ փուլում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ստրասբուրգից տեղեկացնում են, որ ըստ նիստում ընդունված որոշման՝ վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |