«ԱՐՄԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՎՆՈՒԿՈՎՈ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՑ

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության Երեւան-Մոսկվա ուղերթ կատարող A-320 ինքնաթիռը հունիսի 1-ի երեկոյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայան վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքային գոտու սահմաններից: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի պատճառով օդանավակայանը փակվել է, սակայն ավելի ուշ օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է: Օդանավակայանի մամուլի քարտուղար Կոնստանտին Կոնանիխինը տեղեկացրել է, որ «թռիչքային գոտու վիճակը եւ եղանակը տվյալ միջադեպին առնչություն չեն ունեցել»: Ներկայումս ստեղծվել է հանձնաժողով, որը պարզում է կատարվածի պատճառները, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---