ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանը եւ Հայաստանը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Ռուսաստանը Վրաստանին եւ Հայաստանին միացնող Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու շինարարությանը: Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո: «Հայկական կողմին հայտնի են այդ հարցի առնչությամբ մեր նոր նախաձեռնությունները, եւ նրանք ըմբռնումով են վերաբերվում դրանց»,- տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: «Մեր հայ գործընկերները կնպաստեն նաեւ վրաց-աբխազական հակամարտության քաղաքական կարգավորմանը»,- ասել է Բուրջանաձեն, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---