Վարդան Այվազյան. Նոր օրինագիծն ընդունելու դեպքում ընդերքօգտագործողների մեծ մասը կհայտնվի ապօրինի դաշտում![]() 6 դեկտեմբերի 2012 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Այօր ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին նիստի ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսրգքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է անհատ ձեռնարկատերերին նույնպես համարել ընդերքօգտագործողներ, ինչպես նաև հստակեցվում է, որ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընդերքօգտագործման իրավունքը չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ձևավորել ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմաններ և հստակեցնել առկա օրենսդրական դրույթները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ակնկալելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխել առկա բացերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ պատգամավորները օրինագծի որ դրույթներին են դեմ արտահայտվել և ինչ հիմնավորումներով: Վարդան Այվազյանի խոսքով անհասկանալի են առաջին և երկրորդ հոդվածները, որոնց կառավարությունը խոստացել է պարզաբանումներ տալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրինագծի ընդունման դեպքում ընդերքօգտագործողի գործունեություն իրականացնողների մեծամասնությունը կհայտնվի ապօրինի դաշտում: Տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է արտահերթ նստաշրջան հրավիրել՝ ներգրավվելով նաև այս հարցերը, խորհրդարանի ղեկավարն առաջարկել է քննարկում կազմակերպել՝ հիմնավորելու օրենքում կատարվող փոփոխությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |