ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի սեպտեմբերին: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ նրա վրացի գործընկեր Զուրաբ Նոգաիդելիի հունիսի 2-ին Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ շփումների ակտիվացման եւ փոխայցելությունների կապակցությամբ, ինչը, նրանց կարծիքով` խթանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծավալված առեւտրատնտեսական հարաբերություններին: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու համար, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---