ԲԵՍԼԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2 հունիսի 2005 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Բեսլանի պանթեոնում տեղադրվել է խաչքար, որը Հյուսիսային Օսիա են տեղափոխել Հայաստանի Հանրապետության երեխաների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչները: Հուշարձանը օծվել է Վլադիկովկասի հայկական եկեղեցում, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ինչպես հայտարարել է հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Գեւոեւը, Հայաստանում լավ հիշում են Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցած օսեթ կամավորներին: Հայ ժողովուրդը Օսիայի բազմազգ բնակչության հետ մեկտեղ սգում է Բեսլանում իրականացված ահաբեկչության զոհերի համար, ասել է Ա.Գեւոեւը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից նա մի խումբ բեսլանցի դպրոցականների հանգստանալու է հրավիրել «Սեւան» առողջարարական ճամբարում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |