ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ 2 հունիսի 2005 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում հանրապետությունում գործադրվող ջանքերի եւ անելիքների շուրջ: Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի դերը Եվրոպայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում եւ հույս է հայտնել, որ միջազգային այդ կարեւոր ատյանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական մթնոլորտ ստեղծելուն: Մասնավորապես, կողմերը կարեւորել են Հայաստանի օրենսդրական ոլորտին ԺՀՄԻԳ-ի փորձագիտական աջակցությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |