Չ.ՀԵՅԳԵԼԸ ՆՇԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ 2 հունիսի 2005 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելին եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության փոխհրամանատար Չարլզ Ուոլդին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգանում են`ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Իր հերթին սենատոր Հեյգելը նշել է վերջին մի քանի տարիներին երկկողմ կապերում զգալի առաջընթացը եւ կարեւորել է այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Նա եւս մեկ անգամ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ցուցաբերած աջակցության կարեւորությունը եւ նշել, որ հայ խաղաղապահները մեծ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առաքելությունը Կոսովոյում եւ Իրաքում: Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |