ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 2 հունիսի 2005 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին հաղորդումմ է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ջովաննի Բուքիքիոն նշել է, որ 2000 թվականից Հայաստանը սահմանադրական բարեփոխումների գործընթացում է եւ այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է կատարվել: Նրա խոսքերով, միջազգային չափանիշներին համապատասխան հիմնական օրենք ունենալու համար կարեւոր են իշխանության հավասարակշռման սկզբունքները, ինչպես նաեւ` ոչ միայն հնարավորինս կատարյալ օրենսդրության առկայությունը, այլեւ ժողովրդավարական մթնոլորտը երկրում եւ երաշխիքները, որ ընդունված օրենքները կգործեն: Արթուր Բաղդասարյանը, ժողովրդավարության հաստատման գործընթացներում կարեւորելով համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, նշեց, որ նախապես շրջանառվող եւ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը որակական տարբերություններ ունեն: Այնուհանդերձ կան մշակման ենթակա խնդիրներ` այդ թվում` դատական իշխանության անկախության, Երեւանի քաղաքապետի ընտրության, իշխանության իրավասությունների տարանջատման հարցերում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց մեկ անգամ վերանայված տարբերակը համատեղ քննարկել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, ապա լրամշակված տարբերակը հրավիրվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունել երկրորդ ընթերցմամբ: Հանրաքվեն այդ դեպքում կկայանա հոկտեմբերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |