ԱԻԲԱ-ի նախագահը Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել երևանյան ԱԱ կազմակերպիչներին

ԱԻԲԱ-ի նախագահը Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել երևանյան ԱԱ կազմակերպիչներին

PanARMENIAN.Net - ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կու Վուն դեկտեմբերի 7-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սպորտը նաև համերաշխության և խաղաղության խորհրդանիշ է: Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև Ադրբեջանի հավաքականը:

«Ես խոսել եմ Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկի հետ, և նա իր գոհունակությունն է հայտնել: Նա նշել է, որ իրենց անվտանգությունը և հյուրանոցում և մրցումների ժամանակ կազմակերպվել է բարձր մակարդակով: Եվ ես Ադրբեջանի անունից շնորհակալություն եմ հայտնում լավ ընդունելության համար»,- ասել է Վուն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---