ՌԴ ԱԳՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԱՅՆ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ 2 հունիսի 2005 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը Ադրբեջանի ԱԳՆ է ներկայացրել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը ադրբեջանական կողմի մայիսի 23-ին հղած նոտային: Ադրբեջանական կողմը մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռուսական ռազմական տեխնիկան Վրաստանի ռուսական կայաններից տեղափոխվում է Հայաստան: Բուրդիկինը լրագրողներին է ներկայացրել Ռուսական կողմի պատասխան նոտայի բովանդակությունը, որտեղ ասվում է, թե ռազմատեխնիկայի հնարավոր տեղափոխումը տեղի կունենա «ռուսական մի ռազմակայանից մյուսը» եւ ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Բուրդիկինը ընդգծել է, որ Ռուսաստանը ստիպված է «ճնշման տակ» արագացված տեմպերով դուրս բերել զորքերը Վրաստանից եւ այդ պատճառով, հնարավոր է, որ սպառազինության մի մասը տեղափոխվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայաններ: Սակայն, դա չի նշանակում, որ այդ սպառազինությունը հանձնվում է Հայաստանին, ասել է դիվանագետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |