Մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 40-ամյա Վարդան Խաչատրյանն է![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր մայրաքաղաքային գնդում սպանված պայմանագրային զինծառայողը 1972 թվականին ծնված Վարդան Արտուշի Խաչատրյանն է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել: Նշենք նաև, որ սպանությունը հրազենի գործադրմամբ է եղել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |