Հայաստանում սպառողների իրավունքը խախտվում է հատկապես ոչ պարենային ապրանքների խանութներում

Հայաստանում սպառողների իրավունքը խախտվում է  հատկապես ոչ պարենային ապրանքների խանութներում

PanARMENIAN.Net - Հայաստանում սպառողների իրավունքներն ավելի շատ խախտվում են ոչ պարենային ապրանքների խանութներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յաղուբյանը: Նրա խոսքով՝ ՀԿ-ն բողոքներ է ստանում ամենից շատ հենց այդպիսի խանութներից առևտուր անող մարդկանցից: Օրինակ` սպառողները բջջային հեռախոս են գնում, որը երաշխիքի մեջ է, և վերանորոգելու համար սահմանված ժամկետում չի վերանորոգվում:

Սպառողների իրավունքները խախտվում նաև հագուստի խանութներում: Շատերը դրամարկղի մոտ գրում են, որ գնված հագուստը ենթակա չէ վերադարձման, այնինչ դա օրենքի խախտում է, քանի որ հագուստը կարելի է վերադարձնել 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---