Բելգիան պատրաստվում է նոր հակաիսլամական ֆիլմի հայտնվելուն ինտերնետում

Բելգիան պատրաստվում է նոր հակաիսլամական ֆիլմի հայտնվելուն ինտերնետում

PanARMENIAN.Net - Բելգիայում հակաահաբեկչական պատրաստվածության մակարդակը բարձրացվել է մինչև 3-րդ` նախավերջին, աստիճան: Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է բելգիական ոստիկանության օպերատիվ կենտրոնը:

«Թագավորության բոլոր հատուկ ծառայությունների պատրաստվածության մակարդակն այսօր բարձրացվել է անկարգությունների աճող վտանգի կամ ծայրահեղական ակտիվության պատճառով` կապված «Մարգարեի անմեղությունը» նոր հակաիսլամական ֆիլմի հայտնվելու հետ»,- հաղորդել է ոստիկանությունը:

Ծայրահեղականության դեմ պայքարի բելգիական բյուրոյի վերլուծաբանները նշում են, որ ինտերնետում նոր սադրիչ ֆիլմի հայտնվելը կարող է հանգեցնել զանգվածային ելույթների, ոստիկանության հետ բախումների:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---