ՎՐԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԲԽԱԶԻԱ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑՈՒՄ 2 հունիսի 2005 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմը Հայաստանի հետ միասին մտադիր է համոզել Ռուսաստանին Աբխազիա փախստականների վերադարձի գործընթացը սկսելու մեջ` երկաթուղու աբխազական հատվածով երթեւեկությունը վերականգնելուն զուգահեռ: Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին է հայտարարել արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին: «Եթե Հայաստանը միացնի իր ջանքերը մեր ջանքերին, օգտագործելով իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում եմ, որ այդ գործը կստացվի: Մենք կարող ենք համոզել Ռուսաստանին սկսել փախստականների վերդարձի գործընթացը Աբխազիայի Գալիի եւ Օչամչիրի շրջաններ երկաթուղու բացմանը զուգահեռ»,-ավելացրել է Գաբաշվիլին: «Վրացական կողմը այլեւս չի խոսում Աբխազիայով անցնող երկաթուղու շրջափակման եւ միայն բոլոր փախստականների վերադարձից հետո նրա գործարկման հնարավորության մասին: Ինչպես երեւում է, այդ ուղին քաղաքականապես իրեն չի արդարացրել: Եվ շատ ավելի խելացի կլինի պայմանավորվել այդ գործընթացները զուգահեռաբար անցկացնելու մասին»,-ասել է Գաբաշվիլին: Կոնստանտին Գաբաշվիլին երկրի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հունիսի 2-ին մասնակցում էր Թբիլիսիյում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Նորություններ-Վրաստանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |