Լույս է տեսել դերասան Վարդան Պետրոսյանի ինքնակենսագրական գիրքը

Լույս է տեսել դերասան Վարդան Պետրոսյանի ինքնակենսագրական գիրքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին` ժամը 17:00-ին, «Բյուրոկրատ» գրախանութում կբացվի Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Դրա հետ մեկտեղ տեղի կունենա դերասանի «Օրեր, գույներ, ճակատագիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը Վարդան Պետրոսյանի կյանքի պատմությունն է` ինքնակենսագրական, որը պատմում է արտիստի կյանքի, հույզերի և ճակատագրական երկընտրանքի մասին: Գրքում ներկայացված են նաև Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքները և բանաստեղծությունները:

Գրախանութից PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին, որ շնորհանդեսի ժամանակ և հետո գիրքն արդեն վաճառքում կլինի և կարժենա 3500 դրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---