ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԹԲԻԼԻՍԻ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում քննարկվում է մայրաքաղաքը առավելապես հայաբնակ շրջաննների հետ կապող Թբիլիսի-Ախալքալաք եւ Թբիլիսի-Նինոծմինդա երկաթուղիների վերականգնման եւ վերակառուցման մասին առաջարկները: Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին է հայտարարել արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ խորհրդարանում ունեցած հանդիպման արդյունքները: «Մեր խորհրդարանում կա Թբիլիսի-Ախալքալաք եւ Թբիլիսի-Նինոծմինդա երակթուղիների վերականգնման եւ վերակառուցման մասին գաղափար, որոնք ներկայումս քիչ են օգտագործվում վատ կառուցվածքի պատճառով»,-նշել է կոմիտեի ղեկավարը: Նրա խոսքերով, այդ մայրուղին անհրաժեշտ է վերականգնել, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա տեղաշարժվել այդ շրջաններով եւ Թբիլիսիի ուղղությամբ, ինչը էական ազդեցություն կունենա տարածաշրջանում ինտեգրացիոն, սոցիալական եւ տնտեսական գործընթացների զարգացման վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---