«Որդան Կարմիրը», «Բամբիռը», «Դոգման» և «Լավ Էլին»՝ Վանաձորում

«Որդան Կարմիրը», «Բամբիռը», «Դոգման» և «Լավ Էլին»՝ Վանաձորում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-11 Երևանում և Վանաձորում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» խորագրով միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն, մարդու իրավունքների թեմայի շուրջ բանավեճ երիտասարդների հետ և ռոք համերգ` «Որդան Կարմիր», «Բամբիռ», «Դոգմա» և «Լավ Էլի» խմբերի մասնակցությամբ: Միջոցառումները տեղի կունենան ԵԱՀԿ երևանյան, ՄԱԿ - ի հայաստանյան, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ:

Դեկտեմբերի 10-ին նախատեսված է միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը, մրցանակակիր ֆիլմերի ցուցադրություն և երիտասարդական բանավեճ: Հաջորդ օրը Վանաձորում կանցկացվի ռոք համերգ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---