Առաջին էլեկտրոնային չվացուցակն արդեն տեղադրվում է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում

Առաջին էլեկտրոնային չվացուցակն արդեն տեղադրվում է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի կանգառում այսօր սկսվել են առաջին էլեկտրոնային չվացուցակի տեղադրման աշխատանքները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն ասաց. «Տեղադրումը սկսել ենք, բայց ամբողջությամբ դեռ չենք ավարտվել: Ավարտելուց հետո փորձարկման շրջան է անցնելու` օպտիմալ ժամանակահատվածները որոշելու և թերությունները նախապես գտնելու համար: Փորձարկում անցնող ևս մեկ էլեկտրոնային չվացուցակ էլ հենց դիմացի մայթին կտեղադրվի: Դրանց միջոցով կփորձենք հնարավոր խնդիրները գտնել, որ մյուսների հետ ամեն ինչ կարգին լինի»:

Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---