ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՂՆԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ հարկավոր է բաց քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելը` պատասխանելով Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: Նրա խոսքերով, նա չի կարող խոսել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ ԱՄՆ նախագահի վարչակազմի անունից: «Այն ինչ եղել է 1915 թվականին, եղել է 1915 թվականին, եւ տվյալ պահին այդ հարցի լուծումը պետք է թողնել պատմաբաններին»,-հայտարարել է Հեյգելը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---