ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՔՎԵԲԵԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Մեծ երգահան Կոմիտասի բրոնզաձույլ կիսանդրին ստեղծելու համար Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ու Հայաստանի նկարիչների միության հայտարարած մրցույթում առաջին մրցանակի արժանացավ քանդակագործ Սամվել Ղազարյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա հեղինակած կիսանդրին կտեղադրվի Քվեբեկի հանրային զբոսայգում: Փետրվարի սկզբին հայտարարված այդ մրցույթին մասնակցել են 36 հայ քանդակագործներ Հայաստանից, Լիբանանից, Իտալիայից, Կանադայից եւ Վրաստանից: Նրանց աշխատանքները գնահատվել են Հայաստանում եւ Մոնրեալում: Մրցույթի կազմակերպմանը մեծապես աջակցել է Կանադայի հայ համայնքը. նրանց նախաձեռնությամբ եւ ջանքերի շնորհիվ է, որ Քվեբեկի իշխանությունները թույլատրել են Կոմիտասի կիսանդրին կանգնեցնել քաղաքի հանրային զբոսայգում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---