Զանյեր. Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ 7 դեկտեմբերի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - « Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքը»,-այսօր ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի արդյունքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Նա նշել է, որ կան վստահության միջոցների ընդունման և շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ջանքերի երկու ասպեկտներ: Առաջինը գոյություն ունեցող կարգավորման գործընթացն է, որի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անընդհատ կապի մեջ են կողմերի հետ: «Երկրորդ ասպեկտը տեղում տիրող իրավիճակն է: Այնտեղ տագնապալի պահեր են եղել, որոնց առնչությամբ մենք մի շարք առաջարկություններ ենք առաջ քաշել, այդ թվում` դիպուկահարների հեռացումը առաջին գծից և այլն: Տարբեր պատճառներով կողմերից յուրաքանչոյուրը այդ առաջարկություններն ընդունելու առնչությամբ դժվարությունների է հանդիպել: Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ»,-հայտարարել է Զանյերը, փոխանցում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |