ԱՄՆ Կոնգրեսը վստահ չէ, որ Իրանը կարող է մինչև 2015թ. միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծել 8 դեկտեմբերի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը կասկածի տակ է առել ԱՄՆ հետախուզության այն տվյալները, թե մինչև 2015թ. Իրանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծել, որը կսպառնա ԱՄՆ տարածքին: Զեկույցում ասվում է, որ Իրանի հրթիռային ծրագիրը դանդաղել է անհրաժեշտ նյութերի ու տեխնոլոգիաների պակասի պատճառով: Թեհրանն ի զորու չէ սեփական ուժերով ստեղծել նման հրթիռ և չի կարող ներկրել այն արտերկրից կոշտ միջազգային պատժամիջոցների պատճառով: Ըստ Վաշինգտոնի Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի առաջատար աշխատակից Թոմ Կոլինայի, Կոնգրեսի հետազոտական ծառայության նոր զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ կարող է «առավել զուսպ» արձագանքել Իրանի սպառնալիքին: «Մենք մինչև 2015թ. հակահրթիռային պաշտպանություն ծավալելու անհրաժեշտություն չունենք և կարող ենք շատ չշտապել Եվրոպայում ՀՀՊ համալիրների տեղակայման առումով»,-ասել է փորձագետը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |