Վրաստանի նախկին վարչապետին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ

Վրաստանի նախկին վարչապետին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլիին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ կեղծ անձնագրի օգտագործման ու սահմանն ապօրինի հատելու գործով:

Մերաբիշվլին հրաժարվում է համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ գիտակցաբար խանգարելով քննությանը:

Մերաբիշվիլին գնահատում է իր դեմ հարուցված գործը որպես «ճնշում» և անհեթեթ է համարում մեղադրանքները:

Ըստ քննության վարկածի, Մերաբիշվիլին 2012թ. նոյեմբերի 30-ին Թբիլիսիի օդանավակայանում ներկայացրել է ոմն Լևան Մայսուրաձեի անունով անձնագիրը, որտեղ սակայն նրա լուսանկարն էր: Ավելի ուշ, նա ներկայացրել է իսկական անձնագիրն ու շարունակել ուղևորությունը:

Պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---