ԼՂՀ ԱԳ նախարարն ամերիկահայերին է ներկայացրել Արցախի իշխանությունների քայլերը երկրի զարգացման ուղղությամբ

ԼՂՀ ԱԳ նախարարն ամերիկահայերին է ներկայացրել Արցախի իշխանությունների քայլերը երկրի զարգացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղ նա հանդիպել է ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի և դեսպանության աշխատակցների հետ:

Հայ դիվանագետների հետ հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունների և հոգևորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր: Նախարարը ներկայացրել է նաև երկրի համակողմանի զարգացումն ապահովելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով փակ քննարկմանը, որը կազմակերպել էր Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը` տարածաշրջանային փորձագետների, գիտնականների և Վաշինգտոնում գործող հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---