Տիգրան Մուկուչյան. Ընտրությունների նախաշեմին օրենսգրքում փոփոխություններ անելը ողջամիտ չէ![]() 8 դեկտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ընդունվեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: Նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այն ընտրակարագը, որը գործել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի նաև 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ. «Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս անցկացնել թափանցիկ ընտրություններ: Ես կարծում եմ նաև, որ փոփոխություննեի կարիք չկար, քանի որ ընտրությունների նախաշեմին օրենսգրքում փոփոխություններ անելը ողջամտության տեսանկյունից անթույլատրելի է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը ` հավելելով, որ ընտրություններից առաջ որոշակի նախապատարաստական և ուսուցողական աշխատանք կտրարվի հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի բարձրանա նրանց իրազեկվածությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |