«Columbia Pictures»-ը կնկարահանի «Ջումանջի» ֆիլմի ռիմեյքը![]() 8 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Columbia Pictures»-ում Քրիս Վան Օլսբըրգի «Ջումանջի» արկածային գրքի հիման վրա նոր ֆիլմ պատրաստելու աշխատանքներ են ընթանում: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, ստուդիան արդեն պատվիրել է սցենարը Զաք Հելմին: Նախագիծը դեռևս ռեժիսոր չունի, սակայն Մեթ Թոլմաքն ու Բիլ Թեյթլերը արդեն ներգրավվել են որպես պրոդյուսերներ: Դեռևս հայտնի չէ, թե նախագիծը երբ կմեկնարկի: «Ջումանջիի» ռիմեյքը «թեթև կատակերգության և ընտանեկան արկածային ֆիլմի» խառնուրդ է լինելու: Պատմությունն առաջին անգամ էկրանավորվել է 1995-ին Ջո Ջոնսթոնի կողմից: Գլխավոր դերերում հանդես էին եկել Քիրսթեն Դանսթն ու Բրեդլի Փիրսը, ինչպես նաև Ռոբին Ուիլյամսը: 2005-ին Ջոն Ֆավրոն նկարահանեց «Ջումանջիի» շարունակության պես մի ֆիլմ, որը կոչվում էր «Զաթուրա»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |