ԵԱՀԿ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԱՅԼԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 3 հունիսի 2005 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ ) տնօրեն Քրիստիան Շտրոհալին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: Ա.Բաղդասարյանը նշել ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում բարեփոխվել եւ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: ՀՀ ԱԺ խոսնակը Քրիստիան Շտրոհալին իրազեկել է հանրապետության Սահմանադրության բարեփոխումների շուրջ տեղի ունեցող քննարկումների մասին: Երկուստեք կարեւորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքը: Ք.Շտրոհալը հաստատել է ԵԱՀԿ-ի խորհրդատվական աջակցության ու բարենորոգումների իրականացման գործընթացներին աջակցության պատրաստակամությունը` նշելով, որ իրենք պատրաստ են օգնել ոչ միայն օրենքների ստեղծմանը, այլեւ դրանց կիրառմանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |