Հրանտ Մելքումյանը դարձել է լոնդոնյան օփեն-մրցաշարի հաղթող![]() 10 դեկտեմբերի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ավարտվել է շախմատային օփեն-մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հնարավոր 9-ից Մելքումյանը հավաքել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Վերջին տուրում նա սև խաղաքարերով հաղթանակ է տարել Մարկ Հեբդենի նկատմամբ և հավաքել 7,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Ռոբին Վան Կամպենը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Մելքումյանը 9 տուրերում 6 անգամ հաղթանակ է տարել և 3 անգամ ոչ ոքի խաղացել: Մելքումյանը ստացել է 2500 ֆունտ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները` համապատասխանաբար, 1500 և 750: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |