Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձել է Պավլոդարի միջազգային մրցաշարի հաղթողը

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձել է Պավլոդարի միջազգային մրցաշարի հաղթողը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձել է Պավլոդարի (Ղազախստան) շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը:

Ղազախստանի անկախության օրվան նվիրված մրցաշարին մասնակցել է 107 շախմատիստ 9 երկրից:

Գրիգորյանը 10 տուրում 8 միավոր է վաստակել և ստացել է 3000 դոլար դրամական պարգև:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 7 միավորով ավարտեց ելույթը 8-րդ տեղում, իսկ Զավեն Անդրիասյանը 6,5 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Հրայր Սիմոնյանը, նույնպես 6,5 միավորով, 20-րդ հորիզոնականում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---