Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ10 դեկտեմբերի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսին քաղաք` հանդիպելու տեղի հայ համայնքին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Համայնքի ներկայացուցիչների հետ Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարին և հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի հյուրընկալ դռները ևս միշտ բաց են բոլոր բարեկամների առաջ և հույս է հայտնել, որ առիթ կունենա Ժերար Ստյուրլային հյուրընկալելու Երևանում: Դեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետ Ժերար Ստյուրլան քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հուշարձանի հարևանությամբ տեղակայված Դեսինի Հայկական հիշատակի ազգային կենտրոնի նորակառույց շենքը, որն իր ճարտարապետական ինքնատիպ լուծումով միակն է աշխարհում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին»,–գրել է Անի Բադալյանը Միրզոյանն ու Կոբախիձեն ընդգծել են՝ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին |