Մինսկում բացվել է եվրոպական և ասիական ԶԼՄ-ների համաժողովը` ՖԵԱՄ 201210 դեկտեմբերի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Մինսկում բացվել է «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածությունում և նոր մեդիաները»եվրոպական և ասիական ԶԼՄ-ների համաժողովը (ՖԵԱՄ 2012): Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների, Բալթիայի և Վրաստանի առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ: Համաժողովի աշխատանքի ընթացքում, որը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կքննարկեն եվրոպական ինտեգրման հարցեր, ինտեգրացիոն նախագծերի հեռանկարներ, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում նոր մեդիաների գործունեության յուրահատկությունները և կառուցվածքը: Առաջին օրը համաժողովում ելույթ կունենան «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագրի տեղակալ Մաքսիմ Ֆիլիմոնովը, Բելառուսի և Ռուսաստանի դաշնային պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան, Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը: Ավանդաբար ՖԵԱՄ-ի աշխատանքին մասնակցում են երկրի առաջին այրերը: 2012-ին համաժողովի համար հարթակ կծառայեն Crown Plaza Minsk հյուրանոցի սրահները: ՖԵԱՄ 2012-ի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր և բանավեճեր «ԶԼՄ-ների դերը ինտեգրացիոն գործընթացներում», «Անկայուն աշխարհ. Գլոբալիզացիայի գործընթացը և մեդիա տարածությունը», «Ավանդական մեդիաների նոր կյանքը» և այլ թեմաներով: Բանավեճերի մասնակիցները կբաժանվեն երկու ճամբարների` ինտերնետով տարվելու կողմնակիցների և հակառակորդների, և կպաշտպանեն իրենց տեսակետները: Որպես բանավեճի դատավոր հանդես կգա մեդիափորձագետ Անտոն Խրեկովը: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |