Ադրբեջանական բանակում մահացել է հերթական զինվորը, այս անգամ` հիվանդությունից![]() 10 դեկտեմբերի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական կորուստը: Ինչպես հաղորդում է «Թրենդը», հիվանդությունից մահացել է ադրբեջանական բանակի զինվոր, ով վերջերս է զորակոչվել զինվորական ծառայության: Ռաշադ Միրզալիևը (1990թ. ծնվ.), ով բուժվել է ռազմական հոսպիտալում, մահացել է հիվանդությունից, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Միզալիևը զորակոչվել է զինվորական ծառայության հոկտեմբերին Բաքվի Սաբուչինյան շրջանի զինկոմիսարիատի կողմից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |