Վրաստանը պատրաստվում է հետ կանչել մի շարք դեսպանների

Վրաստանը պատրաստվում է հետ կանչել մի շարք դեսպանների

PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստվում է հետ կանչել մի քանի դեսպանների, երկուշաբթի օրը լրագրողներին հաղորդել է երկրի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով, դեսպանների ցուցակը, ովքեր ենթակա են հետ կանչելու, արդեն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ:

Փանջիկիձեն չի նշել դեսպանների անունները` ելնելով դիվանագիտական էթիկայից: Նա ներկայացրել է միայն մեկ դիվանագետի անուն` Կոտե Գաբաշվիլի, ով գլխավորում էր Իտալիայում Վրաստանի դիվանագիտական առաքելությունը և ինքն է հրաժարական տվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---