Ալեքսանդր Մանասյան. ԼՂՀ-ն Հարավային Կովկասի ամենակայացած պետություններից մեկն է10 դեկտեմբերի 2012 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունը Հարավային Կովկասում եթե ոչ ամենակայացածը, ապա ամենակայացած պետություններից մեկն է դարձել ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսական զարգացման, ներքաղաքական կայունության տեսակետից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Այս ամենին Արցախը հասել է շրջափակման և դժվար պայմաններում, ինչը ավելի է ընդգծում այն տարբերությունը, որ կա Արցախի և Ադրբեջանի հասարակությունների և իշխանությունների միջև: Ադրբեջանը մեծ անդունդն է ընկած՝ այդ թվում նաև ժողովրդավարության, սոցիալական իդեալների, մենթալիտետի և հոգեկերտվածքի տեսակետից»,- նկատեց պրոֆեսորը: Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ ԼՂՀ ճանաչմանն ուղղված քայլերը, թեկուզ պետությունների նահանգների մակարդակով, անպայման կվերաճեն մեծ գործըթանցի: Ավելացնենք, որ այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ անկախության հանրաքվեն, իսկ 15 տարի անց` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախն ընդունեց պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է |