Հայկական պետական մանկավարժական համալսարանը պարգևատրվել է Վալերի Բրյուսովի մեդալով

Հայկական պետական մանկավարժական համալսարանը պարգևատրվել է Վալերի Բրյուսովի մեդալով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին է հանձնել Վ. Բրյուսովի «Հայ-ռուսական մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար¬» մեդալը բուհի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ:

Ռուսաց լեզվի, ռուս գրականության և մշակույթի տարածման համար ակտիվ գործունեության համար Վ. Բրյուսովի անվան մեդալներ ստացան համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ռուս գրականության ամբիոնի վարիչ Ռուզաննա Թադևոսյանը և ռուսաց լեզվի ու դասավանդման մեթոդաբանության դոցենտ Իննա Սարգսյանը:

Հանձնելով պարգևները՝ Վիկտոր Կրիվոպուսկովը բարձր գնահատեց համալսարանի նվաճումները և հավելեց, որ այն ՀՀ կրթության համակարգի կարևոր հիմքերից մեկն է: Նշեց, որ համալսարանը որակյալ կադրեր է պատրաստում, որոնք հավատարիմ մնալով Խաչատուր Աբովյանի պատգամներին, անգնահատելի ավանդ ունեն երկրում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի զարգացման, հայ-ռուսական բազմադարյա բարեկամության ամրապնդման գործում:

Վոիկտոր Կրիվոպուսկովին անակնկալ մատուցվեց: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից նրան որպես գրողի, գիտնականի, դիվանագետի և հայ ժողովրդի հավատարիմ բարեկամի հանձնվեց ՀՊՄՀ Խաչատուր Աբովյանի անվան հոբելյանական ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված մեդալը:

Հանդիպմանը մասնակցեց «Ռուսհամագործակցության» ներկայացուչության Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---