Oxfam-ը ձգտում է աշխարհին ներկայանել գլոբալ ձևաչափով և ավելի մոտ լինել մարդկանց խնդիրներին![]() 10 դեկտեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Oxfam կազմակերպությունը խորացնում է իր գործունեությունը Հայաստանում և դիտարկում ԶԼՄ-ների հետ համագործակցության հնարավորությունը, ասել է Oxfam կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը դեկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում կայացած սեմինարի ընթացքում: «Սեմինարի նպատակն է համագործակցության նոր ուղիների և հնարավարությունների որոնում, ինչպես նաև գործողությունների մշակում»,- ասել է նա: 1942-ին Օքսֆորդում հիմնադրված բարեգործական կազմակերպությունը վերջերս նշել է իր 70-ամյակը: Ներկայացնելով կոնֆեդերացիայի կառուցվածքը, որը վերջերս վերակազմավորվել է, Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ միջազգային կազմակերպության առջև դրված է աշխարհի բարելավման համար միասնական ռազմավարություն մշակելու խնդիրը: «Մենք ապրում ենք հարուստ աշխարհում, չնայած նրան, որ բնական ռեսուրսները կրճատվում են, այնուամենայնիվ, 1 մլրդ մարդիկ ապրում են աղքատության մեջ, և տեղ է գտել բևեռացումը: Այն բարեգործությունը, որով մենք զբաղվում ենք, բավարար չէ աշխարհի համար, և մենք կարծում ենք, որ կարող ենք ավելին անել կարիքավորներին օգնելու համար»,- ասել է նա: Անդրադառնալով Հայաստանում կազմակերպության գործունեությանը, նա հաղորդել է, որ կազմակերպությունը գործընկերների հետ միասին փորձում է ներմուծել աշխատանքի նոր մոդելներ տարբեր ոլորտներում` Հայաստանի մարզերում աղքատությունը հաղթահարելու համար, մասնավորապես, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում: Միաժամանակ, հայկական գրասենյակի տնօրենը նշել է, որ կազմակերպությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է նրանով, որ մարդն ունի իրավունքներ` սոցիալական, տնտեսական, ձայնի իրավունք և այլն: Կազմակերպության կողմից մշակված այլընտրանքային մոտեցումները, ինչպես նաև վերլուծական հետազոտությունը կներկայացվեն Հայաստանի իշխանությունների քննարկմանը և թույլ կտան ավելացնել այդ ոլորտներում ներդրումների ծավալները, որոշել գենդերային խնդիրներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |