Համագործակցության ծրագրերի մշակման համար հայ-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի![]() 10 դեկտեմբերի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետին Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տիգրան Սարգսյանն ու Անտոնիո Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով: Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն ի պատիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |