ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԻ ԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հարավային Կովկաս է ժամանելու Լիտվայի Սեյմի պատվիրակությունը` խորհրդարանի խոսնակ Արտուրաս Պաուլաուսկասի ղեկավարությամբ: Այսօր լիտվացի խորհրդարանականները կայցելեն Ադրբեջան, այնուհետեւ` Վրաստան: Հաջորդ շաբաթվա վերջին պատվիրակությունը կժամանի Հայաստան: «Մեր այցի նպատակն է Հարավային Կովկասի երկրներին փոխանցել Եվրամիությանը եւ ՆԱՏ0-ին ինտեգրվելու մեր փորձը, մանավանդ, որ Վրաստանը եւ Ադրբեջանն արդեն հստակորեն արտահայտել են այդ կառույցներին միանալու իրենց ցանկությունը», - հայտարարել է Արտուրաս Պաուլաուսկասը: Լիտվայի խորհրդարանի ներկայացուցիչները հարավկովկասյան երկրներում հանդիպելու են բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, ուսանողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---