2013-2014թթ. խաղաշրջանում ՈւԵՖԱ-ն կգործարկի Պատանեկան լիգան![]() 10 դեկտեմբերի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - 2013-2014թթ. խաղաշրջանում ՈւԵՖԱ-ն կգործարկի ՈւԵՖԱ Պատանեկան լիգան: Դա նոր պատանեկան մրցաշար կլինի ակումբների մակարդակով: Մրցումների անվանումը հաստատվեց ՈւԵՖԱ Գործկոմի նիստում, որը կայացավ Լոզանում դեկտեմբերի 6-ին: Պատանեկան լիգային մասնակցելու իրավունք կստանան բոլոր այն 32 ակումբները, որոնք խմբային փուլի ուղեգրեր կնվաճեն ՈւԵՖԱ-2013-2014 Չեմպիոնների լիգայում: 2013թ. սեպտեմբերից մինչր դեկտեմբեր տեղի կունեա խմբային փուլի 96 խաղ: Յուրաքանչյուր խմբի երկու ուժեղագույն թիմերը կշարունակեն պայքարը 2014թ. փետրվարին փլեյ-օֆֆ-ում, որի հանդիպումները տեղի կունենան մեկ խաղի ձևաչափով՚: Գլխավոր մրցանակը կկրի ՈւԵՖԱ պատվավոր տնօրեն Լեննարտ Յուհանսոնի անունը: Հաջորդ խաղաշրջանի ձևաչափը նույնը կլինի իսկ հետո մրցաշարը կենթարկվի վերլուծության: Այդպիսով, Պատենական լիգան կընթանա Չեմպիոնների լիգային զուգահեռ մինչ ընթացիկ եվրոգավաթային ցիկլի ավարտը՝ այն ավարտվում է 2014-15թթ. խաղաշրջանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |