Բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ. ԵՄ-ն բռնություն, աղքատություն և հուսալքություն է սերմանում Եվրոպայում

Բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ. ԵՄ-ն բռնություն, աղքատություն և հուսալքություն է սերմանում Եվրոպայում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր և Բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ Եվրամիությունը որպես տարածաշրջանային կազմակերպություն խաղաղության փոխարեն «բռնություն, աղքատություն և հուսալքություն է սերմանում Եվրոպայում»:

Այսօր Օսլոյում հանդիսավոր կերպով ԵՄ-ին կհանձնվի 2012թ. Նոբելյան խաղաղության մրցանակը:

«Պարոն Բարոզուն պետք է այցելի Աթենքի ու Հռոմի աղքատ թաղամասերը և ներողություն խնդրի մարդկանցից, ոչ թե ցնծա իր հռչակած նվաճումների համար»,-ասվում է Ֆարաջի հայտարարության մեջ:

Եվրոպական ինտեգրման հայտնի հակառակորդը ԵՄ-ին Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումն անվանել է «ծիծաղելի ակտ», որը ջախջախիչ հարված հասցրեց Նոբելյան կոմիտեի հեղինակությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---