Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ի դիմումների ընդունման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև դեկտեմբերի 14-ը![]() 10 դեկտեմբերի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ի կազմակերպիչները PanARMENIAN.Net ին տեղեկացնում են, որ մրցույթի շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով` դիմումների ընդունման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև դեկտեմբերի 14-ը: Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման (ծրագրի) հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆտ Էռ Էյ-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Հանրային լրագրութան ակումբը: Այն «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի մի մասն է, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |